Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արթուր Բաղդասարյանը վերադառնում է ակունքներին

Արթուր Բաղդասարյանը վերադառնում է ակունքներին
24.02.2018 | 22:33

«Օրինաց երկիր» կուսակցության 15-րդ համագումարում կուսակցության նախագահ միաձայն ընտրված Արթուր Բաղդասարյանը իր ելույթում նշեց, որ կուսակցության վարչությունում բավականին բուռն քննարկել են, թե ինչպես շարունակեն իրենց աշխատանքները:

«Մենք վերադառնում ենք ակունքներին: ՈՒնեցե՞լ ենք սխալներ, իհարկե ունեցել ենք, ճակատագրակա՞ն են դրանք եղել, չեմ կարծում, ազնի՞վ ենք եղել, իհարկե ազնիվ ենք եղել, հաջողվե՞լ է մեր ծրագրերը իրականացնել, լոկալ առումով որոշ պայմաններում հաջողվել է»,- ասաց նա: «Հայկական վերածնունդ» կուսակցության վերաբերյալ նա նշեց, որ իրենց նպատակն էր Հայաստանում նոր հասարակական ուժ ձևավորել, ստեղծել համախմբված, միավորված քաղաքական կազմակերպություն՝ գնալու մեր երկիրը վերականգնելու ճանապարհով: «Ստացվե՞ց իրականացնել այդ գործընթացը, ես կարող եմ ասել և այո, և ոչ»,- ասաց նա և պարզաբանեց` այո, որովհետև իրենց կոչին հարյուրից ավելի կազմակերպություն արձագանքեց: «Բնականաբար նաև գաղափարը չստացվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններից առաջ մի քանի կուսակցություններ հայտարարեցին իրենց անդամակցության դադարեցման մասին»,- ասաց նա:


Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ նա հարց բարձրացրեց, թե ինչպես կարող է հոկտեմբերին կուսակցությունը հավաքել 21 տոկոս, իսկ 6 ամիս հետո` 4 տոկոս: «Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար, այլ հասարակ գործարք, հասարակության և այն քաղաքական ուժերի անհատների միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները»,- ասաց նա և նշեց, որ մրցակցություն է եղել, թե ով ավելի շատ փող ունի։


Ըստ Արթուր Բաղդասարյանի` ինքն այնպիսի բան չի արել, որ գլուխը կախի, տուն չի քանդել, ընդհակառակը` շենացրել է: Նա նշեց, որ հույսը, հավատը կորցրած հասարակություն ունենք: Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ ընդդիմության քննադատություններին և նշեց, որ ընդդիմությունը Հայաստանում կարող է լինել ամուր և ուժեղ, եթե իշխանություն-ընդդիմություն առողջ քաղաքական հարաբերություններ լինեն, ինչպես բոլոր նորմալ երկրներում, իսկ մեզ մոտ փողի միջոցով է իշխանությունը ձևավորվում և այդ պարագայում ընդդիմադիր քաղաքական միավորները ինչպե՞ս կարող են հաջողություն ունենալ: «Էլի քննադատեք, էլի ջարդեք, հետո՞: Մեր երկրում ուրիշ խնդիր չկա՞, մի քանի պայքարող ուժե՞րն են մեղավոր այս վիճակի համար: Նվիրյալներն են նստած այս դահլիճում»,- ասաց նա: Անդրադառնալով անվտանգության հարցերին` ՕԵԿ նախագահը նշեց, որ պատերազմի վտանգն իրատեսական է համարում` հաշվի առնելով Ադրբեջանի մոլագար կեցվածքը, գործողությունները: «Անվտանգության սպառնալիքներ ունենք, որոնք չոքել են մեր երկրի դռանը»,- ասաց նա և նշեց, որ զուգահեռ նկատվում է Հայաստանի տնտեսական և քաղաքական մեկուսացումը:


«Մենք, այո, լինելու ենք յուրօրինակ խոսափող հասարակության և որոշում կայացնողների միջև, ազնվորեն բարձրացնելու ենք հասարակության մտահոգությունները: Մեր կուսակցությունը երբեք չի տառապել տենդային հիվանդությամբ՝ ամեն ինչը լուսավոր կամ մուգ ակնոցներով տեսնելու: Այսօր մեր երկրում ստեղծված այս տխուր մթնոլորտի պարագայում, երբ քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում, ցանկացած պարագայում առաջընթացի միակ զենքը պայքարն է, հուսահատված մարդը որևէ բան անել ի զորու չէ, պետք է համախմբվենք: Մենք պայքարելու ենք, որ ՕԵԿ-ի այսօրվա վերածնունդը մեզ տանի վճռականության, պայքարի ճանապարհով, որ կարողանանք փուլ առ փուլ գնալ մեր ծրագրերի իրականացման ճանապարհով գնալ: Գնահատելով բացթողումները, սխալները` գնալու ենք առաջ, որի հիմքում մեր հայրենիքն է»,- ասաց նա։


«Թեև չհաջողած համախմբման կոնտեքստում, որի մասին ասեցի, մեզ հաջողվեց 60 000 ձայն հավաքել»,- ասաց նա և նշեց, որ հետևելու են Հայաստանում զարգացումներին իշխանության ներսում և ընդհանրապես: Համագումարը հաստատեց կուսակցության վարչության կազմը, փոխնախագահներ ընտրվեցին Հեղինե Բիշարյանը և Մհեր Շահգելդյանը:

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ